«Ադանաս» ընկերությունը ներկայացնում է սեփական արտադրության «Արմսպունգ» “Armsponge” , «Իստակ», «Օրիս» ապրանքանիշի՝ սպունգներ, լաթեր, անձեռոցիկներ և տան մաքրության այլ պարագաներ: Ավելի քան 5 տարի լինելով առաջատարներից մեկը հայկական շուկայում՝ «Ադանաս»-ի առաջնային նպատակն է. հեշտացնել հայ սպառողի կենցաղը՝ առաջարկելով բարձրորակ արտադրանք և միաժամանակ մրցակցային գներ:

Իր գործունեության ընթացքում «Արմսպունգ» ապրանքանիշը ստացել է բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր որպես լավագույն արտադրող: Բացի սեփական արտադրության ապրանքներից, «Ադանաս» ՍՊԸ-ն առաջարկում է նաև ներկրված ապրանքատեսականի՝ կապված խոհանոցի և տան մյուս հատվածների մաքրության հետ:

Մենք առաջնահերթ ենք համարում հաճախորդի կարծիքը և պահանջների բավարարումը: «Ադանաս» ՍՊԻ-ի արտադրանքը ներկայացված է Հայաստանի սուպերմարկետներում և առևտրի կետերում: Տնային ամենօրյա գործերն ավելի հաճելի, իսկ մաքրության հետ կապված աշխատանքներն ավելի արագ և էֆեկտիվ կատարելու համար՝ ընտրեք «Ադանաս»: