Գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել adanas.am-ի այցելուներին, թե համակարգում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները. Անուն-ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները, Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca վճարային համակարգի միջոցով: Ձեր պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն, Պատվերի առաքման հասցեն և առաքման կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան,

Տեղեկությունների օգտագործումը

Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար. Պատվերների առաքումների կազմակերպում, ծառայությունների մատուցում, անհրաժեշտ աջակցության ապահովում, Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատում և կատարելագործում, Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, Մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ տեղեկացնող բնույթի ծանուցումների, էլ․ նամակների ուղարկում:

Տեղեկությունների գաղտնիությունը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Հաշվի պաշտպանվածություն

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք adanas.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: